Կարո ջան, կարող է «պասպորտս հեսա ցույց կտամ» արտահայտությունը դիտվի որպես սպառնալիք և ոտնձգություն թրքաբարո ոչնչության նկատմամբ. Աշոտյան
ԲլոգոսֆերաՈստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց Կարապետ Պողոսյանին և ևս մեկ երիտասարդի, ովքեր կառավարության դիմաց խաղաղ ակցիա էին իրականացնում վիժվածքի դեմ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.
«Նրանց տարան ոստիկանության Կենտրոն բաժանմունք իբր անձը պարզելու, այն դեպքում, երբ տղերքի անձնագրերը իրենց մոտ էին:
Կարո ջան, կարող է "պասպորտս հեսա ցույց կտամ" արտահայտությունը դիտվի որպես սպառնալիք և ոտնձգություն թրքաբարո ոչնչության նկատմամբ:
Ասեմ իմանաս, նա վերջերս միայն թլպատված պասպորտներ է նախընտրում:
Մի նեղվիր»: