Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» պարտվեց «Չելսիին»
СпортԱնգլիայի առաջնության 29-րդ տուրի հետաձգված խաղում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները սեփական հարկի տակ պարտվեցին Լոնդոնի «Չելսիին»:
«Էնֆիլդում» հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Միակ գոլը 42-րդ րոպեին խփեց Մեյսոն Մոնտը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին վեց հանդիպումներում «Լիվերպուլը» կրեց հինգերորդ պարտությունը և 43 միավորով մրցաշարային աղյուսակում նահանջեց յոթերորդ հորիզոնական: «Չելսին» իր անպարտելիության ցանկը հասցրեց ութ խաղի, վաստակեց 47 միավոր և բարձրացավ չորրորդ հորիզոնական: