Բենզեման վնասվածքից հետո անցկացրել է իր առաջին մարզումը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածքից հետո իր առաջին մարզումն է անցկացրել, հաղորդում է As-ը: Վնասվածքի պատճառով Բենզեման խաղադաշտ դուրս չի եկել փետրվարի 19-ից: Նշվում է, որ ֆուտբոլիստը դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, բայց նա մարզվել է անհատական գրաֆիկի: Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը չի բացառել խաղացողի վերադարձը խաղադաշտ Իսպանիայի առաջնության «Ատլետիկոյի» դեմ խաղում, որը տեղի կունենա մարտի 7-ին: