Բրունո Գենեզիոն դարձել է «Ռենի» գլխավոր մարզիչը
Sport«Լիոնի» նախկին մարզիչ Բրունո Գենեզիոն ստանձնել է «Ռենի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ֆրանսիական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: 54-ամյա մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիս: Գենեզիոն թիմի ղեկին փոխարինել է Ջուլիեն Ստեֆանին, ով ակումբը լքեց մարտի 1-ին:
Գենեզիոն «Լիոնը» գլխավորել է 2015-2019 թվականներին, իսկ թիմի հետ 2016/17 թվականներին դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ: Դրանից հետո ֆրանսիացի մասնագետը գլխավորեց չինական «Պեկին Գուոանը»: Ֆրանսիայի առաջնության վերջին տասը խաղում «Ռենը» տարել է մեկ հաղթանակ՝ կրելով հինգ պարտություն, ինչպես նաև դուրս է եկել երկրի գավաթի խաղարկությունից՝ 1/32 եզրափակչի խաղում զիջելով «Անժերին»։ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում բրետոնական թիմը 27 խաղից հետո 38 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: