«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ է վերցրել
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը 60 միլիոն ֆունտ ստերլինգ` գրեթե 70 միլիոն եվրո վարկ է վերցրել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում զուտ պարտքի աճի ֆոնին, հաղորդում է Guardian-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել 60 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ՝ ծածկելու համար իր աճող՝ 455,5 միլիոն ֆունտ ստերլինգ մաքուր պարտքը, որը առաջացել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով: 2020 թվականի մայիսին «Յունայթեդը» վերցրեց 140 միլիոն ֆունտ վարկ, որը, ըստ ԶԼՄ-ների, ակումբը ցանկանում էր ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողներ ձեռք բերելու վրա: Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» 51 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը և 14 միավորով զիջում է առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։