Հայտնի է աշխարհում ամենատարածված էլեկտրական ավտոմեքենան
ԺամանցՑածրարժեք էլեկտրական տրանսպորտային միջոցների չինական արտադրող Wuling-ը վաճառքի ռեկորդ է սահմանել`200 օրվա ընթացքում վաճառելով 200,000 միավոր ավտոմեքենա: Այն ճանաչվել է՝ որպես շխարհում ամենատարածված էլեկտրական ավտոմեքենա, հայտնում է ITHome-ը:
Wuling HongGuang Mini EV արտադրողը հաշվարկել է, որ մայրցամաքային Չինաստանում օրական վաճառվում է առնվազն 1000 էլեկտրական ավտոմեքենա: 2021 թվականի հունվարին մեքենան դարձավ աշխարհում ամենատարածված էլեկտրական մոդելը՝ վաճառված 36 762 միավոր՝ ընդդեմ Tesla Model 3-ի՝ 21 589 միավորի:
Էլեկտրական ավտոմեքենան ուլտրա-կոմպակտ քաղաքային հեչբեկ է: Wuling HongGuang Mini EV- ն ունի 17,4 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ: Կախված մարտկոցի տարբերակից՝ ավտոմեքենան մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 120 և 170 կիլոմետր ճանապարհ: Մինչ այժմ այն վաճառվել է միայն Չինաստանում՝ 28800 յուան արժողությամբ: