Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am 

Համահայկական հիմնադրամին հանգանակված գումարի 60%-ը տրամադրվել է Կառավարությանը. Hetq.am

Հասարակություն

Hetq.am-ը գրում է․ Այս հոդվածն ընթերցողներից շատերը, մեծ հավանականությամբ, գումար են հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Ավելին, ձեզնից ոմանք նվիրատվության մասին վկայող կտրոնը հրապարակել են սոցցանցերում՝ հորդորելով ընկերներին նույնպես մասնակցել դրամահավաքին։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «Հայաստանի պրակտիկորեն չափահաս բնակչությունը ներգրավված է եղել այս դրամահավաքին», իսկ ԱՄՆ-ից մոտ 250 հազար մարդ է նվիրատվություն արել։ 

Ասպիսով, հանրության համատեղ ջանքերով Հիմնադրամը հավաքել է մոտ 170 մլն ԱՄՆ դոլար, որից 60-70 մլն դոլարը՝ Հայաստանից, մնացածը՝ Սփյուռքից։ 

Նվիրատու «չափահաս» հանրությունը մինչ օրս ակնկալում, բայց չի ստանում հիմնադրամի թափանցիկ, համապարփակ և բաց հաշվետվությունն այն մասին, թե ինչի վրա են ծախսվել իրենց նվիրաբերած գումարները։ 

Պատերազմի ընթացքում իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» կոչվող դրամահավաքի նպատակն էր թիկունքում վերականգնողական աշխատանքներ և ծառայություններ իրականացնել։ Տարբեր հանրային ազդեցություն ունեցող անձինք և պաշտոնյաներ հորդորում էին գումար փոխանցել Համահայկական հիմնադրամին, քանի որ այն միակ վստահելի ճանապարհն է՝ պատերազմից տուժածներին օգնելու։

2020-ի հոկտեմբերին Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է հավաքված գումարի մոտ 60 տոկոսը (մոտ 105 մլն դոլար) փոխանցել Հայաստանի կառավարությանը, ինչի մասին նվիրատու հանրությունը տեղեկացել է միայն նոյեմբերի 18-ին։ Ի դեպ՝ Կառավարությանը նվիրաբերած գումարի չափի մասին հիմնադրամի տնօրենը նախընտրում էր չխոսել։

Հաշվի առնելով հանրության տեղեկացված լինելու պահանջը՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին «Հետք»-ը հարցում ուղարկեց Համահայկական հիմնադրամ՝ խնդրելով տրամադրել 2020 թ.-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում բոլոր ֆինանսական մուտքերի և ելքերի բացվածքը։ Խնդրել էինք նաև տրամադրել տեղեկություն, թե հավաքված գումարն ինչի վրա է ծախսվել, թիկունքի հատկապես ո՞ր կարիքներն են բավարարվել, և ի՞նչ ծրագրեր են իրականացվել։ 

Մեր հարցմանը մեկ ամսից ավելի պատասխան չստանալուց հետո զանգահարեցինք Հիմնադրամի լրատվության բաժին։ Մեկ աշխատանքային օր մեզ չէր հաջողվում կապվել բաժնի պատասխանատուներից որևէ մեկի հետ։ Հաջորդ օրը զանգահարեց մարկետինգի և հանրային կապերի հարցերով խորհրդատու Աշոտ Բարսեղյանը, ով նշեց, որ «Հետքից» այլ հարցումներ էլ են ստացել, և նշված հարցումը շփոթել են մյուսների հետ, ինչի պատճառով էլ թողել են անպատասխան։ 

Հունվարի 29-ին ստացանք գրություն, որում ֆինանսական մուտքերի և ելքերի բացվածքը տրամադրելու վերաբերյալ մեր հարցին Հիմնադրամը տվել էր հետևյալ պատասխանը. 

 «Հիմք ընդունելով հանրության պահանջը և վերջիններիս մտորումները Հիմնադրամի բարի համբավի շուրջ՝ Հիմնադրամը, առաջնորդվելով «Հիմնադրամների մասին» օրենքով, հրավիրել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերությանը իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020 թվականի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ, որի արդյունքները, հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվելուց և հաստատվելուց հետո, կհրապարակի բաց հաշվետվություն»:

Հարցին, թե կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացվել թիկունքում, Հիմնադրամը պատասխանել էր. 

«Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի ողջ հասույթը նպատակաուղղվում է միայն ռազմական դրության և պատերազմի հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, ֆինանսական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման, արցախցիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»։

Ստիպված եղանք ևս մեկ անգամ հեռախոսային զրույց ունենալ Հիմնադրամի ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանի հետ՝ նշելով, որ նշված տեքստը ոչ թե պատասխանում է մեր հարցերին, այլ նման է մամուլի հաղորդագրության։ Խնդրեցինք հստակ պատասխանել մեր հարցերին, և եթե չեն տրամադրելու ֆինանսական բացվածքը, պատասխանեն, որ չեն տրամադրում։

Ստացանք երկրորդ պատասխանը, որում ասվում էր. «Հիմնադրամի կողմից կատարված ծախսերը ենթակա են հրապարակման միայն միջազգային աուդիտ և հոգաբարձուների խորհրդի կողմից վերջնական հաստատում անցնելուց հետո»։ Թե երբ կիրականացվի աուդիտ և կհրապարակվի հաշվետվությունը, պատասխանում չէր նշվում։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել
Ամենադիտված