Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Փաշինյանն ԱՄՆ օգնությամբ կրկին փորձում է «քցել» Մոսկվային

Аналитический

Վերջին օրերին ԱՄՆ պետդեպարտամենտը ընդգծված հետաքրքրություն է դրսևորում Հայաստանի և Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հանդեպ: Այս շաբաթը լի էր ինչպես տարատեսակ զեկույցներով, այնպես էլ դրամաշնորհներով՝ կառավարության համար իսկական բերքահավաք է սկսվել, այլ հարց է, թե ինչի համար է Փաշինյանի կաբինետը ԱՄՆ-ից ֆինանսական օժանդակություն ստանալու:

Սակայն, հերթով՝  մարտի 2-ին պետդեպարտամենտի կողմից հրապարակված երկմասանի Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցի հեղինակները զուտ մասնագիտական հետազոտությունների արդյունքում արձանագրել են, որ Հայաստանը հիմնականում ապօրինի թմրանյութերի տարանցիկ երկիր է` տեղակայված աղբուր-երկրներ Աֆղանստանի և Իրանի, և Եվրոպայի և Ռուսաստանի շուկաների միջև, սակայն նաեւ ֆիքսել են, որ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ափիոն, մետամֆետամին և հերոին ապօրինի կերպով ներմուծվում են հիմնականում Իրանից: Դժվար չէ կռահել, թե ինչով է պայմանավորված հենց իրանական կողմի վրա շեշտադրումը: Դեռևս Ջոն Բոլթոնն էր կարծիք հայտնել, որ Հայաստանի հետ Իրանի սահմանները լուրջ խնդիր են դառնալու, որովհետև ԱՄՆ չի պատրաստվում հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից: Ըստ էության, Բոլթոնը առաջարկում էր հրաժարվել Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններից և դրա դիմաց ակնկալել ամերիկայն ֆինանսական օժանդակություն: Դա դրվում էր որպես պայման և այսօր, կարծես թե, ամերիկյան կողմը գոհունակություն է հայտնում, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները  ակնհայտորեն հետ են մնում նախկինում արձանագրած դինամիկայից: Դա էլ բավական չէ, վերջին օրերին իսկապես ակտիվացել են հրապարակումներն՝ Իրանից եկող թմրամիջոցների հսկալական չափաբաժինների հայտնաբերման մասին: Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի կառավարությունը նպատակամղված կերպով Իրանից կերտում է տարածաշրջանում նարկոթրաֆիկինգի կենտրոն:

ԱՄՆ պետդեպի հաջորդ զեկույցը նույնպես արժանի է ուշադրության: Ամերիկացի պաշտոնյաները իրենց գոհունակությունն են հայտնում Հայաստանի իշխանությունների կողմից՝ փողերի լվացման դեմ տարվող պայքարի տեմպերով, ինչպես նաև՝ թալանված գումարները վերադարձնելու հարցում գործադրած ջանքերով: Ուշագրավ է, որ Հայաստանում հանրությունը այդ ջանքերը բնավ էլ չի զգում, սակայն, ամերիկյան կողմը, կարծես թե, այստեղ ամբողջովին այլ խնդիր է լուծում: ԱՄՆ –ն խրախուսում է Հայաստանի իշխանություններին փողերի լվացման, թալանը հետ բերելու անվան տակ ակտիվորեն պայքարել այսպես կոչված` նախկինների դեմ, քանի որ նախկինները, որպես կանոն, ներկայացնում են պրո-ռուսական ուժեր: Փաշինյանը, կարծես թե, ոգևորվելով Արևմուտքից եկած մեսիջներով` ակտիվորեն անցել է գործի: Կառավարությունը հրատապ կարգով ԱԺ է ուղարկել մի նախագիծ, որի նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի արդյունավետության բարձրացումն է»:

Հաջորդ կարևոր մեսիջը  ԱՄՆ–ից եկավ ի դեմս այն տեղեկության, որ ԱՄՆ պետդեպը պատրաստվում է ՀՀ իշխանություններին տրամադրել 900 հազար դոլար՝ Հայաստանում ռուսական ազդեցությանը հակազդելու նպատակով: Պետքարտուղարությանն առընթեր ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերի բյուրոն 900 հազար դոլարի դրամաշնորհի մրցույթ է հայտարարել, որի նպատակը «Հայաստանում աշխատողների իրավունքների ամրապնդումն է»՝ ՀՀ–ում Ռուսաստանի «ազդեցության ուժեղացման ձգտման» ֆոնին։ Ընդ որում, արևմտյան գրանտերով սնվող ՀԿ-ները Հայաստանում արդեն իսկ աննախադեպ ակտիվություն են դրսևորում. Փաշինյանի՝ Իսկանդերի մասին արված հայտարարությունից հետո սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչները օրակարգ են բերել այն թեզը, որ պատերազմում պարտության պատճառը ռուսական զենքն էր, որից պետք է հրաժարվել: Ակնհայտ է որ փորձ է արվում դիսկրեդիտացիայի ենթարկել ռուսական ռազմաարդյունաբերությունը և դրա փոխարեն գնել արևմտյանը, մի բան, ինչը առաջարկում էր երկու տարի առաջ նույն Ջոն Բոլթոնը: Այս թելը թելում են նաև Փաշինյանի թիմակիցները, մասնավորապես` Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ովքեր բացեիբաց հայտարարում են, որ պետք է վերանայել ռուսական զենքի գնման պրակտիկան և կասկածի տակ են դնում այդ զենքի արդյունավետությունը:

Ինչպես երևում է՝ Փաշինյանը զուր չէր սպասում ՝ ԱՄՆ-ում սորոսական համարվող Բայդենի իշխանության գալուն և պատրաստվում է Արևմուտքի աջակցությամբ գնալ հերթական արկածախնդրության՝ վտանգելով Հայաստանի և Արցախի անվտանգությունը, խաթարելով գործող անվտանգային համակարգը և հերթական անգամ ռևերս անելով դեպի Արևմուտք: Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ այս հարցում Արևմուտքը Փաշինյանին պատրաստ է ցուցաբերել ինչպես բարոյական, այնպես էլ նյութական աջակցություն, իսկ ինքը` Փաշինյանը, հույս ունի ԱՄՆ օգնությամբ պահպանել իշխանությունը` ստեղծված բարդ քաղաքական իրավիճակում…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное