Մենք մեր պահեստազորային սպաներով Օնիկ Գասպարյանի կողքին ենք, ինչ որոշում էլ կայացնի. պահեստազորի սպա
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի: Ակցիային մասնակցում են բանակի վետերաններ, նախկին ծառայողներ, քաղաքացիներ: Մասնակիցները դեմ են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու գործընթացին ու դրա հետ կապված հիմնավորումներին:
«Բանակը քաղաքականությանը որևէ կերպով չի խառնվել մենք պահեստազորային սպաներ ենք և մենք այստեղ ենք ի աջակցություն մեր հրամանատարության և բազում մարդիկ կան մարզերից, շրջաններից, որոնք ցանկացած պահի կարող են գալ՝ ի աջակցություն մեր հրամանատարի»,- նշեց պահեստազորի գնդապետ Սարգսյան Կարեն։
«Օնիկ Գասպարյանը եղել է իմ հրամանատարը և որպես սպա, որպես զինվորական նա իր բոլոր պարտականությունները կատարել է և ինչի հիմա այս ամենը ստեղծվեց, որովհետև Օնիկ Գասպարյանը զգաց էտ վտանգը այս երկրի համար։ Մենք մեր պահեստազորային սպաներով նրա կողքին ենք, ինչ որոշում էլ կայացնի»,- հավելեց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը։
Նախօրեին իրենց տարածած հայտարարության մեջ նրանք կոչ էին արել ծառայակից ընկերներին, ինչպես նաեւ Բանակի բոլոր վետերաններին եւ նախկին ծառայողներին միանալ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ կայանալիք հանրահավաքին` ի աջակցություն ԳՇ պետի եւ Հայոց Բանակի։