Օնիկ Գասպարյանի պայքարը ճշմարտության համար է. պահեստազորի սպա
Общество«Սիրելի հայրենակիցներ բոլորդ քաջատեղյակ եք, որ մեր երկիրը ապրում է ծանր ճգնաժամ և փոխանակ, ձեռք ձեռքի տալու, ինչ-որ այլ գործողություններ են ծավալում իշխանությունները, որոնք անհարիր են ստեղծված իրավիճակը բնութագրելու համար»,-այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող պահեստազորի սպաներից մեկը։
«Օնիկ Գասպարյանի պայքարը ճշմարտության համար է, ճշմարտության ու հաղթանակի համար և ոչ թե սեփական փառք կրելու մոլուցքն է նրան այսօր կանգնեցրել այս վիճակին։ Մեծարգո գեներալ-գնդապետ Օնիկ ջան բոլորս Ձեզ հետ ենք սատարում ենք և պաշտպանում մեր ազգը, մեր հայրենիքը, մեր բանակը և առանձին խոշոր ուժեր, որոնք այսօր ուզում են սեպ խրել այդ հարաբերությունների մեջ նրանց չի հաջողվի, փառք քեզ և բեմնավոր ուղի և թող քո բոլոր ծրագրերը իրականան»,- ասաց պահեստազորային սպան։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները Պաշտպանության նախարարության դիմաց են՝ սատարելու իրենց հրամանատարին։ Նախաձեռնությունը մեծ արձագանք էր գտել նաև հասարակական գործիչների շրջանակում։