Մարտի 8-ին ընդառաջ՝ ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց
Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքում ծառայության իրականացումը: Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգության ապահովման առաջադրանքները կատարելիս ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց գալիք միջազգային օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից:
20 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայր, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժման անվտանգտությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը՝ Լաչինի միջանցքով: