Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան 

Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը. «Փաստինֆո»

Իրավունք

Արցախյան պատերազմում անհետ կորած Էջմիածնի N քիմիական զորամասի զինծառայողների հարազատները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին, սակայն մտահոգված են շրջանառվող լուրերով առ այն, որ նրան հնարավոր է նշանակեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։ 

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց զավակների մահվան պատասխանատուն  Անդրանիկ Մակարյանն է, սակայն, չգիտես ինչու, կարծես թե վերջինս նշանակվելու է ԳՇ պետի պաշտոնում։

«Մարդ չի հասկանում՝ ինչպես է լինում։ Մարդը վրիպումով տանում և զոհաբերում է երեխաներին, բայց նշանակվում է ԳՇ պետի պաշտոնում։ Կապ չունի, թե իրեն ինչ պաշտոն կտան, մենք մինչև վերջ գնալու ենք, հարկ եղած դեպքում ՝ մտնելու ենք իրենց ընտանիքներ, ոչ ոք չի մարսելու։ Այդ խայծը պետք է իրենց կոկորդում մնա՝ մինչև մենք հանենք»,- ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ Քննչական կոմիտեն չի մանրամասնում, թե  ինչ հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել, սակայն այն առնչվում է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմին։ Նշենք, որ Անդրանիկ Մակարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրաձայնվել է ամիսներ շարունակ՝ պատերազմում անհետ կորած Էջմիածնի զորամասի զինծառայողների ծնողների կողմից, որոնք հայտարարում էին, որ իրենց որդիները զոհվել կամ անհետ կորել են Անդրանիկ Մակարյանի անփութության հետևանքով։ Նկատենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որը չի միացել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ավելին, Մակարյանի անունը շոշափվում է նաև ԳՇ պետի պաշտոնի համար հավանական թեկնածուների ցանկում։

Անհետ կորած զինվորներից մեկի մայրը «Փաստինֆո»-ի  հետ զրույցում ասաց, որ ինքը հարցաքննվել է սույն գործով՝ տուժողի իրավահաջորդի կարգավիճակով, մանրամասն ներկայացրել է ապացույցները և հայտնել այն անձանց անունները, որոնք կարող են տեղեկություն և փաստեր ունենալ։ Ինչ վերաբերում է քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց, ապա մեր զրուցակցի փոխանցմամբ՝  Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը՝ Արսեն Աբգարյանը։

«Մինչև մեր փաստերն ամբողջությամբ չլինեն պատկան մարմինների ձեռքում, կարծում եմ, իրենք չեն հարցաքննվի»,- ասաց նա՝ հավելելով, որ ունի ձայնագրություններ, որում արձանագրված է, թե ինչպես է Մակարյանն ասում, որ վրիպում է տեղի ունեցել, որը ևս կցվել է գործին։

Ծնողը հույս հայտնեց, որ նախաքննական մարմինն օբյեկտիվ քննություն կիրականացնի՝ առանց կաշկանդվելու։

«Ես իրենց հարցրել եմ՝ տվյալ կարգավիճակը կարո՞ղ է խանգարել, որ մարդիկ քրեական պատասխանատվության չենթարկվեն, ինձ ասացին՝ ոչ, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ես էլ ասում եմ, որ եթե նրանք օրենքով պատասխանատվության չենթարկվեն, իրենց պատիժը մենք կտեսնենք»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ Մակարյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ՝ չմիանալով ԳՇ  հայտարարությանը, փոխարենը՝ հետագայում խուսափի պատասխանատվությունից, մեր զրուցակիցը նշեց. «Մենք թողել ենք ներկայիս իշխանությունների վրա՝ տեսնենք ինչքանով են իրենք ճիշտ աշխատում, իսկ եթե ճիշտ չաշխատեն, մենք իրենց դատը կտեսնեք։ Ես ինքս էլ ասել եմ, որ, եթե դուք համապատասխան պատիժ չկիրառեք, ուրեմն մենք՝ ծնողներով, իրենց դատավճիռը կտեսնենք»։

Անհետ կորած զինծառայողի մայրը մտահոգություններ ունի նաև կապված ԴՆԹ փորձաքննությունների հետ։ Մասնավորապես, ինչպես արդեն հայտնել ենք, Զանգելանի հատվածում 2020թ դեկտեմբեր ամսին կատարված որոնողական  աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են զինծառայողների մարմիններ՝ այրված վիճակում, որոնք թաքցված են եղել հողի տակ։ Մարմինները ենթարկվել են ԴՆԹ փորձաքննության, որոնց եզրակացությունն արդեն պատրաստ է, սակայն հենց այդ եզրակացությունն էլ նոր մտահոգությունների առիթ է դարձել։

«Մարտական գործողությունները եղել են Զանգելանի տարածքում, բերվել է Զանգելանի մասունքները, բայց, չգիտես ինչպես ինչ-որ մի անհետ կորածի ոտքի նույնականացում լինում է Զանգելանից, մյուս ոտքը՝ Ջաբրայիլից։ Այսինքն՝ 150 կմ հեռավորության վրա այդ մարդու ոտքերը գնացել է մեկը մի կողմ, մյուսը՝ մեկ։ Ահա այդպիսի նույնականացումներ են անում։ Մենք այդ կոդերն ունենք մեր ձեռքի տակ, հիմա դեռևս չենք ասի, թե որ կոդի մասին է խոսքը, որ իրենք չվերանայեն և «չտեղավորեն», սպասում ենք, որ այդ մասունքները տան, հետո ինչ պետք է՝ կանենք»,- հայտնեց անհետ կորած զինվորի մայրը։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ Էջմիածնում բողոքի ակցիա էին իրականացնում քիմիական զորամասի՝ անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները. Նրանց տարել էին Զանգելանի ուղղությամբ, որից հետո հարազատները որեւէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակների մասին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեցլ է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան
Ամենադիտված