«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին
SportԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու թիմերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Կարմիր սատանաներին» հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «քաղաքայինների» դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշը և Լյուկ Շոուն:
Այս պարտությունից հետո էլ «Մանչեսթեր Սիթի»-ն մնում է Պրեմիեր լիգայի առաջատարը: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ունի 65 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդն է և հավաքել է 54 միավոր: