Բիթքոինի արժեքն աճել է՝ հասնելով մինչև 51 302 դոլարի
ՀասարակությունՍակարկությունների ժամանակ բիթքոինի արժեքն աճել է 5,1 տոկոսով և հասել` 51,302 դոլարի, վկայում են CoinDesk պորտալի տվյալները:
Բիթքոինը բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա նույնանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է թողարկել համակարգի անդամ ցանկացած օգտատեր: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել համակարգի նոր բլոկներ: