Պուտինը տեսաուղերձով շնորհավորել է բոլոր կանանց Մարտի 8-ի առթիվ (տեսայութ)
ВидеоՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է կանանց Մարտի 8-ը՝ շեշտելով, որ նրանք աշխարհին ներդաշնակություն, քնքշություն, գեղեցկություն, մայրական անվերապահ սեր են բերում, միևնույն ժամանակ, «ինչ-որ անհասկանալի ձևով» ամենուրեք բոլորը հաջողության են հասնում։ Նրա խոսքով՝ Մարտի 8-ը նշելու երկարամյա ավանդույթները «բոլորի համար ստեղծում են հատուկ տրամադրություն, խորհրդանշում են գարնան սկիզբը, հաստատում կանանց դերը մեր կյանքում՝ պահպանելով գոյություն ունեցող իրական արժեքները:
«Դուք այս աշխարհ եք բերում ներդաշնակություն, քնքշություն, գեղեցկություն և ամենաուժեղ, մաքուր, անշահախնդիր զգացումը` մայրական անվերապահ սերը: Դուք ինքներդ ձեզ անմնացորդ նվիրում եք ձեր երեխաներին, նրանց զարգացմանը, դաստիարակությանը։ Միևնույն ժամանակ, ինչ-որ անհասկանալի ձևով, ամենուր և ձեր կողմից ղեկավարվող ամեն ինչում բարձունքներ եք նվաճում գործունեության տարբեր բնագավառներում, ստիպում հարգել ձեր նվիրվածությունը, հուսալիությունը, գործին պատասխանատու մոտեցումը: Մեր սիրելի կանայք, Մարտի 8-ը սերը, հիացմունքն ու երախտագիտությունը հայտնելու օրն է: Այս հիանալի հույզերը գերակշռում և միավորում են բոլորիս: Եվս մեկ անգամ սրտի խորքից շնորհավորում եմ ձեզ այս տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն ամեն ինչում, փոխըմբռնում նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Եվ, իհարկե, ժպիտների և ուրախության հնարավորինս շատ պատճառներ: Եղեք երջանիկ», - եզրափակել է նախագահը: