Վրաստանում թեմի առաջնորդարանի երկրորդ հարկից շուրջ 10 մարդ է ընկել
ՏեսանյութերՎրաստանի Մարտվիլի համայնքում բախում է տեղի ունեցել Չկոնդիդսկի թեմի հոգևորականների ու հավատացյալների միջև:
հաղորդմամբ` տարաձայնության պատճառ է հանդիսացել թեմի նորանշանակ առաջնորդի որոշումը, որով նա թեմական երկու հոգևորականներին արգելել էր պատարագների ծիսակարգ անցկացնել: -ի
Հավատացյալները, դժգոհելով այդ որոշումից, պահանջել են, որպեսզի նոր առաջնորդն անմիջապես հեռանա թեմից:
Մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են առաջնորդարանի երկրորդ հարկում գտնվող սենյակի մոտ, որտեղ թեմի առաջնորդը հանդիպում էր անցկացնում հոգևորականների հետ:
Սակայն, երկրորդ հարկի պատշգամբի փայտե բազրիքը չի դիմացել հրմշտոցի ճնշմանն ու փլուզվել է: Դրա հետևանքով պատշգամբում գտնվող շուրջ տասը մարդ` այդ թվում լրագրողներ, ընկել են երկրորդ հարկից:
Նշվում է, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: