2-րդ բանակային կորպուսի հրամանատարը վարչապետին զեկուցել է, որ անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացվում է
ՔաղաքականԳեղարքունիքի մարզպետարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ բանակային կորպուսն անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացնում է:
Նա նշել է, որ առաջիկա կարևորագույն խնդիրն է առաջնագծի ենթակառուցվածքների բարելավումն ու ինժեներական աշխատանքների իրականացումը:
Զեկուցվել է, որ առաջնագծում իրավիճակը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո: