«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» «Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» 

Ինչո՞ւ են փորձում «ջրից չոր դուրս բերել» UNICEF-ի գրասենյակի ղեկավարին

Վերլուծական

Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակի ներկայացուցիչը հապճեպ լքել է երկիրը, քանի որ վերջինիս մեղադրում են ի օգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն անելու մեջ: Այսօր ԱԳՆ-ն փաստացի հաստատեց, որ Մարին Քլարկ-Հաթինգը պերսոնա նոն գրատա է հայտարարվել` իհարկե, որևէ կերպ չնշելով ներկայացուցչի հեռանալու իրական պատճառները:

Մարին Քլարկ-Հաթինգը Հայաստանում իր պարտականությունները ստանձնել է ընդամենը 8 ամիս առաջ: Ուշագրավ է, թե ինչով է այդ ընթացքում զբաղվել նրա ղեկավարած կազմակերպությունը: Միանգամից աչքի է զարնվում հանգամանքը, որ Քլարկ-Հաթինգի Հայաստան գալով ՅՈւՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակը մեծ ուշադրություն է սկսել դարձնել Տավուշի և Սյունիքի սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաների իրավունքներին և կարիքներին: Մոնիտորինգային խմբերը այցելում էին սահամանամերձ գյուղեր թե համավարակի դեմ պայքարի շրջանակում օգնություն տրամադրելու, թե հետպատերազմյան իրավիճակում երեխաների խնդիրների ուսումնասիրության նպատակով: Տարակուսելի է, թե ինչու է ՅՈւՆԻՍԵՖ-ը թիրախավորել հենց այս երկու մարզերը` հաշվի առնելով, որ Հայաստանում սահմանամերձ բազմաթիվ այլ բնակավայրեր են առկա, որոնք ուշադրության կարիք ունեն:

Պաշտոնավարման սկզբից Մարին Քլարկ-Հաթինգի հետ հանդիպել են հետևյալ պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սոցապ նախկին նախարար Զարուհի Բաթոյանը, ով, ի դեպ, կարկառուն սորոսական է համարվում, ԱԳՆ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և, իհարկե, վարչապետ Փաշինյանը:

2020 թվականի Հոկտեմբերի 16-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն այցելել են ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, ծանոթացել և զրուցել նրանց հետ

Ընդամենը օրեր առաջ էլ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին այցելել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրիմշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը՝ կառավարության ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների և շահառուների հետ միասին ներկայացրեցին համատեղ նախագիծը: Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի (CSSF) կողմից ֆինանսավորվող՝ «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում (2020-2021) գործընկերները նպատակ ունեն COVID-19-ի և հակամարտությունից տուժած ՀՀ սահմանամերձ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բարձրացնել կայունությունն ու բարելավել լավ կառավարումը և սոցիալ-տնտեսական անվտանգությունը: Ինչպես տեսնում ենք՝ կրկին թիրախում սահմանամերձ համայնքներն են:

Պատերազմից հետո ՅՈւՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակը իրականացրել է հոգեբանական աջակցության ծրագիր՝ Արցախից տեղահանված երեխաների համար: Այս ամենով հանդերձ ֆիքսենք՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը անգամ ծպտուն չհանեց, երբ պատերազմի օրերին թշնամու թիրախում էին հայտնվում դպրոցները, մանկապարտեզները և ծննդատները: Բազմաթիվ հարցեր են առաջանում նաև ՀՀ կառավարությանը:

Ենթադրենք, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավարի կողմից կատարված լրտեսության մասին լուրերը իրականությանը համապատասխանում են և, փաստացի, համապատասխանում են, հակառակ դեպքում պաշտոնյաները մեկ օրում անաղմուկ չեն լքում իրենց պաշտոնը, ապաակտիվացնում իրենց թվիթերյան օգտահաշիվները, միայն այն պատճառով, ինչպես նշում է ՀՀ ԱԳՆ-ն, որ նրանց գործելաոճը չի բավարարել ընդունող կողմին: Ակնհայտ է, որ գործ ունենք ավելի խորքային պրոցեսների հետ, սակայն ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները ակնհայտորեն փորձում ջրից չոր դուրս բերել դեսպանին` չցանկանալով օգտագործել այս խաղաքարտը միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի և նույն Մեծ Բրիտանիայի: Արդյո՞ք ԱԱԾ-ն հարցաքննել է դեսպանին և արդյո՞ք տեղյակ է, թե ինչ ծավալի ինֆորմացիա է փոխանցվել երրորդ կողմին: Արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են հետաքննել այս դեպքը, թե նախընտրում են մարել բարձրացող աղմուկը ոչինչ չասող պարզաբանումներով: Դա առնվազն ստիպում է մտածել, որ Հայաստանի իշխանությունների համար վերջին բացահայտումները Մարիան Քլան –Հաթինգի շուրջ այնքան էլ բացահայտումներ չէին, վերջիններս տեղյակ են եղել և այսօր պարզապես փորձում են փրկել դեսպանին՝ ջրելով սկանդալը…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)
Ամենադիտված