Tesla-ն փետրվարի սկզբից կորցրել է իր ունեցվածքի մեկ երրորդը
LeisureԱմերիկյան Tesla ավտոկոնցեռնի կապիտալը փետրվար-մարտ ամիսներին բաժնետոմսերի գների անկման ֆոնին ընկել է գրեթե մեկ երրորդով։ Այս մասին տեղեկանում ենք արտադրանքի առևտրային տվյալներից։
Հունվարի սկզբին Tesla-ի կապիտալը առաջին անգամ գերազանցեց 800 միլիարդ դոլարը: Նույն ամսվա վերջին ընկերության բաժնետոմսերի գինը թարմացրեց պատմական ռեկորդը՝ գերազանցելով 900 միլիարդ դոլարը, այնուհետև այն մոտեցավ 850 միլիարդ դոլարի:
Երկուշաբթի օրվա առևտրի արդյունքներով՝ ընկերության արժեթղթերը նվազել են 5,84% -ով և կազմել 563 միլիարդ դոլար։ Այդպիսով՝ ընկերության կապիտալը գրեթե 540,4 մլրդ դոլար է, ինչը գրեթե 36% ով պակաս է հունվար ամսվա առավելագույն մակարդակից: Tesla- ի բաժնետոմսերի աճի ֆոնին՝ Իլոն Մասկը, որը բաժնետոմսեր ունի SpaceX- ում և Tesla- ում, հունվարի սկզբին զբաղեցրեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի առաջին հորիզոնականը`գերազանցելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, գրում է Bloomberg-ը: