Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը 

Արմավիրի մարզում կաշառք տալու և ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտումն աճել է 10.9 տոկոսով

Հասարակություն

Արմավիրի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում մարզում կատարված հանցագործությունների ցուցանիշները, մարզի դատախազության գործունեության արդյունքները: 

«Ուսումնասիրությունը  պարզել է, որ Արմավիրի  մարզում 2020թ.-ին 30 դեպքով կամ 1.8%-ով ավելացել են ընդհանուր հանցագործությունները. 2019թ.-ի 1677 դեպքի դիմաց 2020թ.-ին արձանագրվել է 1707 դեպք: 

10-ով նվազել են միջին ծանրության, 14-ով՝  ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները 2019թ.-ի համեմատ ավելացել են 12 դեպքով: 5-ով ավելացել են սպանության, 3-ով՝ սպանության փորձի, 10-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները Արմավիրի մարզում 2019թ.-ի համեմատ պակասել են 5.3 %-ով կամ 39 դեպքով: Հատկանշական է, որ անցած տարում մարզում ավազակության դեպք  չի գրանցվել՝ 2019թ. 4 նման դեպքի դիմաց:

2019թ.-ի համեմատ էականորեն՝ 34,6%-ով նվազել են բնակարանային գողությունները, որին նպաստել են համավարակով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմիով սահմանված սահմանափակումների պարագայում սեփական բնակարաններից մարդկանց շատ չբացակայելու, ինչպես նաև նախընթաց տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս հանցատեսակի կանխարգելման նպատակով Ոստիկանության և ՏԻՄ-երի հետ իրականացված միջոցառումները: Ընդ որում՝ բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը ևս զգալիորեն աճել է 2019թ. 43,8%-ի փոպարեն կազմելով 49,5%: Այս արդյունքների հետագա բարելավման նպատակով մարզի դատախազությունը բնակարանային գողությունների կանխարգելման, պատճառների վերացման նպատակով համապատասխան վայրերում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության վերաբերյալ 10 միջնորդագիր է ուղարկել  Մեծամորի, Արմավիրի և Էջմիածնի քաղաքապետերին, Հայկավանի համայնքի ղեկավարին։

Ամփոփումը ցույց է տվել, որ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառելու 67 դեպք է գրանցվել  (2019թ.-ին՝ 66 դեպք), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 103 դեպք, 1-ով նվազել են ՃԵԿ խախտումների հետևանքով մահվան դեպքերը:

Մարզի տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման  ընդհանուր ցուցանիշներում արձանագրվել է նվազում 1,6%-ով: Մասնավորապես որոշ չափով նվազել են գույքի հափշտակությունների, խարդախության և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։ Փոխարենը աճել են կողոպուտի, գողությունների, յուրացման ու վատնման, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների բացահայտման ցուցանիշները։

Մարզի տարածքոմ բարելավվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Մասնավորապես եթե կաշառք տալու և ստանալու դեպքերի բացահայտումը 2019թ. համեմատ աճել է 10.9 %-ով, ապա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերինը՝ 16.2 %-ով: Տարվա ընթացքում մարզի իրավապահ մարմինների կողմից հարուցվել է կոռուպցիոն բնույթի 28 քրեական գործ, վարույթում քննված 74 քրեական գործից ավարտվել է 24-ի վարույթը, որից 6-ը 15 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Տարբեր բնույթի հայցագործությունների պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու, հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների ամբողջությունն ապահովելու, պարզված թերացումները վերացնելու, հանցավորության վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիր կազմելու նպատակով մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ուղարկվել է 48 հաղորդում կամ միջնորդագիր, որը 2019թ.-ի համեմատ ավելի է շուրջ 30%-ով:

2020թ.-ի ընթացքում նախապատրաստված նյութերով, քննված, ավարտված քրեական գործերով, նաև՝ ոչ արդարացման հիմքով կարճված ու դատարաններում քննված ու ավարտված գործերով հանցագործությամբ  պատճառված և հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 86.5մլն ՀՀ դրամ, որից 79մլն-ն՝ համայնքներին, մնացածը՝ պետությանը: Նախաքննության ընթացքում վերականգնվել է 7.362.000 ՀՀ դրամը:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից ուսումնասիրությունն եր են կատարվել երկու ոլորտներում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների օգտագործման իրավաչափության և հիմնավորվածության, ինչպես նաև

մարզի տարածքում գործող, այդ թվում` նաև շահագործման նախապատրաստվող և շահագործումը դադարեցված, սակայն լիցենզիայի գործողության ժամկետում գտնվող ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շահագործվող հանքերի հողերի նպատակային նշանակության համապատասխանությունը։

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հետաքննության մարմիններին հանձնարարվել է ստացված բազմաթիվ տվյալներն ստուգման առարկա դարձնել քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման միջոցով, ինչի արդյունքում 2020թ.-ին հարուցվել է 7 քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրա
Ամենադիտված