Լա Լիգայի նախագահը խոսել է «Բարսելոնայից» Մեսսիի հեռանալու հավանականության մասին
SportԻսպանական Լա Լիգան ֆինանսապես պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի «Բարսելոնայից» հեռանալուն, հայտարարել է կազմակերպության ղեկավար Խավիեր Տեբասը:
Սեպտեմբերին Մեսսին ասել էր, որ որոշել է մնալ «Բարսելոնայում»՝ չնայած մինչ այդ ակումբի ղեկավարությանը հայտնել էր գործող պայմանագիրը խզելու ցանկության մասին: Ակումբի հետ 33-ամյա հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեսսիի հիմնական հավակնորդներն են ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին»:
«Մեսսին չէր կարող լքել «Բարսելոնան» իր պայմանագրի պատճառով, բայց, ինչպես ես ասացի Կրիշտիանու Ռոնալդուի դեպքում, Մեսսիի հեռանալու դեպքում նույնպես Լա լիգան ֆինանսապես պատրաստ է դրան», - Տեբասին մեջբերում է Goal. com-ը: «Ռոնալդուն ակումբի որոշմամբ հեռացավ «Ռեալից»: Ես իրավունք չունեմ ինչ-որ բան ասելու, բայց ես միշտ նախընտրում եմ ունենալ օրինակելի ու լավագույն խաղացողներ։ Նույնը ավելի վաղ եղավ Նեյմարի հետ: Ռոնալդուն մրցաշարի լավագույն ռմբարկուն էր, իսկ մենք զարմանում էինք նրա հեռանալու համար, բայց ֆինանսական հետևանքները նվազագույնն էին, քանի որ մենք լավ պատրաստ էինք դրան», - ավելացրել է Տեբասը: