Նեյմարը, Քինն ու Բերնատը բաց կթողնեն «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը
Спорт«Պարի Սեն Ժերմենի» հարձակվողներ Նեյմարը և Մոիս Քինը, ինչպես նաև պաշտպան Խուան Բերնատը բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը, հայտնում է Փարիզի ֆուտբոլային ակումբի կայքը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ Փարիզում: Բարսելոնայում փետրվարի 16-ին կայացած առաջին խաղը ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ «Պարի Սեն Ժերմենի»: Նեյմարը փետրվարի 10-ին «Կաենի» հետ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում մկանային վնասվածք ստացավ և այժմ ապաքինվում է: Քինի կորոնավիրուսի թեստը դրական է, և նա մարտի 3-ից կարանտինի մեջ է: Իսկ Բերնատը շարունակում է վերականգնվել ձախ ծնկի վնասվածքից, որը ստացել էր սեպտեմբերին: