Առաջիկա մեկ ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Գեղամ Մանուկյան
ՔաղաքականԱռաջիկա մեկ ժամվա մեջ հայտնի կլինի վերջին շրջանի ՀՀ Ազգային անվտանգության, ՀՀ ԶՈւ-ի միասնականության ու այդ ԶՈւ-ի դեմ ՀՀ կառավարության, վարչապետի աթոռը զբաղեցնողի անօրինական հարձակումների հետ կապված նոր զարգացումների ընթացքը: Այս մասին Բաղրամայն պողոտայում հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
«Այսօր այն օրն է, երբ ՀՀ նախագահը պետք է վերջապես որոշի՝ աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ, թե կատարում է նախագահի պարտականությունները՝ ապահովում է սահմանադրությունն ու օրենքները»,-ասաց նա՝ հավելելով, որ դրանից է կախված Արմեն Սարգսյանի հետագա դերը հանրապետությունում: