«Իհարկե, չեմ բացառում». Վանեցյանը՝ Քոչարյանին առաջադրելու մասին
ՔաղաքականԴա Գագիկ Ծառուկյանի որոշումն է. ինքը ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կողմ կլինի, եթե ԲՀԿ ռաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հուշագիր ստորագրի:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե «Հայրենիքը» եւ ՀՅԴ-ն մտադիր են դաշինք կազմել ընտրությունների ժամանակ, որի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը արձագանքեց. «Իհարկե, չեմ բացառում, որեւէ բան քաղաքականության մեջ բացառել չի կարելի: Բայց նաեւ որեւէ բան այս պահին պնդել հնարավոր չէ:
Եկեք ձուկը ջրում այլ թեմաների շուրջ չխոսենք: Մենք ունենք առաջնային խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ ժամանակավոր կառավարության ձեւավորումը եւ արտահերթ ընտրություններ»:
Նա նաեւ հավելեց, որ այո, ինքը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: