Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը օրակարգում է. Արայիկ Հարությունյան
ԱրցախԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհն իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է: Հարությունյանը նման բան է հայտարարել այսօր` բռնազավթված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների ընդունելության ժամանակ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին Արցախի այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը:
Հարությունյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների մոտեցումը նույն համայնքի բնակիչներին մեկ վայրում բնակությունն ապահովելու հարցն է կարևոր։ Որոշ համայնքներ արդեն իսկ կողմնորոշվել են, և նախագծային աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքներ կսկսվեն Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնածախ, Իվանյան գյուղերում: