Տավուշի մարզպետը հանդիպել է միջպետական ճանապարհը փակած ցուցարարների հետ
ՀասարակությունՏավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է ավելի վաղ Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետի մամուլի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։
«Մարզպետը նշել է, որ Տավուշի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ փակելուն սկզբունքորեն դեմ է։ Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգող հարցերը տվեցին, որոնց պատասխանեց մարզպետը։ Որպես վերջնարդյունք արձանագրվեց, որ բնակիչներն իրեց հարցերի պատասխանները ստացան եւ անվստահության մթնոլորտ չկար»,-ընդգծեց մարզպետի մամուլի խոսնակը։
Նշենք, որ այսօր իջեւանցիները փակել էին Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք հանդիպում էին պահանջում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, պարզելու՝ ինչ է տեղի ունենում սահմաններին: