Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Պաշտպանենք մեր պաշտպաններին. բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ. Չալաբյան

Հասարակություն

Այսօր հայոց բանակի և վարչապետի պաշտոնից կառչած Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ. Վերջինս Կառավարության կայքում հրապարակեց հայտարարություն, որով իրավունքի ուժով պաշտոնից ազատված հռչակեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Պաշտպանենք մեր պաշտպաններին»:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ Սահմանադրությամբ նախատեսված չի ԳՇ պետի հայեցողական ազատում իր պաշտոնից՝ ավելին, նա Սահմանադրության 155 հոդվածի 3 կետի և Պաշտպանության մասին օրենքի 16 հոդվածին համաձայն, պաշտոնի է նշանակվում 5 տարով, և կարող է այդ ընթացքում պաշտոնից ազատվել միայն կամ իր դիմումին համաձայն, կամ էլ պաշտոնը զբաղեցնելու անհնարինության դեպքում։

Նիկոլ Փաշինյանը նաև հրաշալի գիտի, որ ՀՀ Նախագահը այսօր զուգահեռ դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով Զինվորական ծառայության մասին օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը՝ նույն այն օրենքի, որի վրա կեղծ հղում է կատարում Փաշինյանը իր հայտարարության մեջ, փորձելով շրջանցել Սահմանադրությունը (և ոչ առաջին անգամ)։

Նա նաև հրաշալի գիտի, որ սա Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չի, քանի որ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը ստորագրել է ոչ թե զուտ Օնիկ Գասպարյանը, այլ բանակի ամբողջ հրամանատարական կազմը, և ստորագրել են, քանի որ Փաշինյանի արկածախնիր գործողությունների պատճառով բանակը և երկիրը հայտնվել են անդունդի եզրին։ Գիտի նաև, որ բանակը իրեն այլևս չի ենթարկվելու, տեսնելով, թե ինչպես է նա վարվում բանակի հրամանատարների հետ։

Գիտի այս ամենը, և գիտի, որ ելքը ճգնաժամից ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ իր հրաժարականն է։ Սակայն փորձում է ժամանակ ձգել, առևտուր անել, և իր քայքայիչ իշխանությունը երկարաձգել Հայաստանում։ Երկարաձգել՝ մեր հասարակության աղքատ և վհատված մասին խոստումներով կերակրելու միջոցով վերարտադրվելու համար։ Երկարաձգել՝ թշնամուն նոր զիջումների միջոցով ողորմություն մուրալու և դա մեզ նվաճում ներկայացնելու համար։ Երկարաձգել՝ առանց պետությանը և ժողովրդին որևէ բան առաջարկելու, փոխարենը պետության կառույցները քանդելու և քայքայելու միջոցով։

Այսօր հասել է այն պահը, երբ մենք պետք է վճռական մերժենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր գործելակերպը։ Իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի ոչ միայն բանակը (որն արդեն այն ասել է), այլև պետության մյուս կառույցները, որոնցից յուրաքանչյուրը հայտնվել է Փաշինյանի կողմից օգտագործվելու և այնուհետև կազմալուծվելու վտանգի առաջ։ Իր ընտրությունը պետք է կատարի յուրաքանչյուր հայ մարդ՝ կամ նա ցանկանում է ապրել ազատ երկրում, կամ փաշինյանինների կողմից կառավարվող թուրքական վիլայեթում, և կամ էլ ստիպված է լինելու տարագրվել դեպի օտար ափերը։

Բանակը մեր պետականության վերջին պատվարն է, որը նույնիսկ թշնամին չկարողացավ կոտրել։ Այսօր մենք չպետք է թույլ տանք նրա ներքին գործակալներին վերջնականապես կազմալուծել այն, և կանգնելով մեր բանակի կողքին, զուսպ և հավասարակշիռ քայլերով, պետք է հասնենք այս հոգեմաշ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը՝ ի շահ մեր երկրի և մեր զավակների ապագայի»:

 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ Այսօր հայոց բանակի և վարչապետի պաշտոնից կառչած Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ...

Опубликовано Avetik Chalabyan Вторник, 9 марта 2021 г.
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել է
Ամենադիտված