«Թալիբան» շարժումը մարտի 27-ին Թուրքիայում կմասնակցի Աֆղանստանին նվիրված խորհրդաժողովին
Համաշխարհային ՄամուլԱրմատական «Թալիբան» շարժումը կմասնակցի Թուրքիայում աֆղանական կարգավորման հարցով հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 27-ին: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը հաղորդել էր, որ մարտի 27-ին Թուրքիայում կարող է անցկացվել ՄԱԿ-ի հովանավորությամբ Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման խաղաղ կարգավորման հարցով խորհրդաժողով: «Թալիբանի ներկայացուցիչներին հրավերներ են ուղարկվել Թուրքիայում կայանալիք հանդիպման համար: Սկզբում եղել են վերապահումներ, բայց այժմ հաստատվել է, որ պատվիրակությունը ներկա կլինի խորհրդաժողովին», - ասել է աղբյուրը: Քաբուլում թալիբներին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր հայտնել է, որ մի քանի քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ, շարժման «ընկերներն ու աջակիցները» արդեն ստացել են թուրքական վիզաներ: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը առաջարկել է ՄԱԿ-ի հովանու ներքո Թուրքիայում անցկացնել խաղաղության խորհրդաժողով Աֆղանստանի վերաբերյալ: Խաղաղության բանակցությունները Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման միջև մեկնարկել են 2020 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Այս թեմայով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)
Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար
Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Թուրքիայում հայտարարել են, որ Իրանի վերաբերյալ տվյալներ չեն փոխանցել Իսրայելին
Թուրքիայում կանացի հագուստով տղամարդը մտել է մզկիթ և ոտնձգություններ կատարել կանանց նկատմամբ
Թուրքիայում ճոպանուղու խցիկը 605 մետրից ընկել է․ կա զոհ ու վիրավորներ (տեսանյութ)