Ողբերգական դեպք․ Երևանի բետոնի գործարանում հայտնաբերվել է 25-ամյա օպերատորի օգնականի դին
Արտակարգ ՊատահարՄարտի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում գտնվող «Զ և Դ» ՍՊԸ-ի բետոնի գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Վաղարշակ Խաչատրյանն էր, որն աշխատում էր «Զ և Դ» ՍՊԸ-ում՝ որպես օպերատորի օգնական, և աշխատանքի ժամանակ շեբեն և ավազ տեղափոխող հաստոցը նրան քշել տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
Դեպքի փաստով ավագ քննիչ Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։