Ռուսաստանում առաջարկել են հարկեր գանձել բլոգերներից
ДосугՌԴ Ֆինանսների նախարարությունում առաջարկել են ռուս բլոգերներին պարտավորեցնել գովազդային եկամուտներից հարկ վճարել պետությանը։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»՝ հղում կատարելով տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ծրագրին:
Ենթադրվում է, որ նորամուծությունը կանդրադառնա օտարերկրյա իրավաբանական անձանց, այդ թվում՝ Facebook, YouTube, Instagram, TikTok, Twitter հարթակների օգտատերերին:
Վարչությունը կարծում է, որ նման միջոցը կհանգեցնի բյուջեի եկամուտների ավելացմանը: Ըստ թերթի՝ դաշնային օրենքի նախագիծը նախատեսվում է պատրաստել տարվա կեսին: Ըստ BloggerBase հետազոտական ընկերության՝ 2020 թվականին ռուսաստանյան վիդեոբլոգերները վաստակել են մոտ 18 միլիարդ ռուբլի: