Իլոն Մասկը մեկ օրվա ընթացքում վաստակել է ռեկորդային 25 միլիարդ դոլար
LeisureԻլոն Մասկը, որը տիրապետում է SpaceX- ի և Tesla- ի բաժնետոմսերին, մեկ օրվա ընթացքում միանգամից վաստակել է 25 միլիարդ դոլար։ Սա ռեկորդային աճ է մեկ օրվա համար։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg գործակալության տվյալներից։
Ըստ BBI- ի՝ այժմ Մասկի կարողությունը կազմում է 174 միլիարդ դոլար: Այն երկրորդ տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից հետո, որի մաքուր կարողությունը 180 միլիարդ դոլար է: Վերջին օրվա ընթացքում Բեզոսի կարողությունն աճել է 5,95 միլիարդ դոլարով: Հունվարի սկզբին Մասկը հայտնվեց BBI-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում`գերազանցելով Բեզոսին, բայց փետրվարին նա վերադարձավ երկրորդ տեղ: Ըստ Forbes Real-Time- ի՝ Մասկի կարողությունն աճում էր օրական 22,6 միլիարդ դոլարով՝ կազմելով 166,2 միլիարդ դոլար, Բեզոսինը՝ 5,9 միլիարդով՝ հասնելով մինչև 179,9 միլիարդ դոլարի: