«Մարականա» մարզադաշտը կարող է վերանվանվել «Պելե»՝ ի պատիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստի
ՍպորտԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտը հնարավոր է՝ վերանվանվի Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին, հայտնում է O Globo-ն: Համապատասխան օրինագիծը հաստատվել է Ռիո դե Ժանեյրո նահանգի օրենսդիր մարմնի կողմից: «Maracanã» մարզադաշտի պաշտոնական անվանումը`«Մարիո Ֆիլյո», կրում է բրազիլացի լրագրողի անունը: Սպորտային հաստատությունը նախատեսվում է վերանվանվել «Edson Arantis do Nascimento - Rey Pele»: Այժմ մարզադաշտը վերանվանելու նախագիծը պետք է ստորագրի մարզպետի պաշտոնակատար Կլաուդիո Կաստրոն:
«Պելեն մոլորակի բոլոր ժամանակների մեծագույն խաղացողն է: Բայց ես կասկած չունեմ, որ «Մարականան» կշարունակի կոչվել «Մարականա»», - ասել է պատգամավոր Անդրե Սիցիլիուն: «Ամբողջ համալիրը լրագրող Մարիո Ֆիլիոյի անունով է, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչպես նա պայքարեց մարզադաշտը կառուցելու համար»:
Նշվում է, որ այս օրինագիծը չի աջակցվել Սոցիալիզմի և ազատության կուսակցության կողմից: «Մարականա» մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1950 թվականին: Պելեն ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է: Բրազիլիայի ազգային հավաքականի հետ նա նվաճել է աշխարհի չեմպիոնությունները 1958, 1962 և 1970 թվականներին: