«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян Что ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войны Реверансы ЕС Баку за счет интересов Армении 

Մարդիկ, որոնք չեն գնում այսինչի, այնինչի հետևից, պետք է գան «Երրորդ ուժ»-ի՝ գաղափարի հետևից․ Արամ Սարգսյան

Политические

Օրեր առաջ հայտարարվեց՝ քաղաքական գործընթացների անկանխատեսելի զարգացումները պարտադրում են ձևավորել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը։ Պարզելու համար, թե ովքե՞ր են ընդգրկված և ի՞նչ գաղափարի շուրջ են հավաքված այստեղ գտնվողները ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց «Երրորդ ուժ»-ի առանցքային դեմքերից Հայաստանի դեմոկրատական կուսակ­ցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ 

Նրա գնահատմամբ՝ «Երրորդ ուժ»-ը հասկացություն է, որտեղ ընդգրկված անձինք հավաքված են գաղափարի շուրջ, այն է՝ այս իշխանությունների հեռացումը․ «Մեր առաջին խնդիրը այս իշխանություններից ազատվելն է։ Մենք նրանց հետ ենք, որոնք պահանջում են Նիկոլի և իր կառավարության հրաժարականը՝ քաջ գիտակցելով, որ այն, ինչ եղավ վերջին տարիների և ամիսների ընթացքում, խայտառակություն է և դրա հետևանքները հաղթահարելու համար երկար ժամանակ է պահանջվելու։ Երկրորդը, թե ինչու այն ուժերի հետ չենք, որոնք այսօր պայքարում են, պատճառն այն է, որ, մեր կարծիքով, այն համակարգը, որը 30 տարի գործել է Հայաստանում և՛ նախորդների, և՛ այսօրվա իշխանության օրոք՝ անընդունելի է մեզ համար և հենց դա է մեղավորը, որ հասել ենք այս վիճակին։ 30 տարվա ընթացքում, իհարկե, եղել են հաջողություններ, փոփոխություններ, բայց ձևավորել են այնպիսի համակարգ, որը երկիրը բերել է սոցիալական բևեռացման, տնտեսական կացութաձևի, որը հավասար պայմաններ չի ստեղծում, առաջացրել է բազմաթիվ արատներ։ Համակարգից հրաժարվել նշանակում է ընդգրկել այնպիսի մարդկանց, որոնք կարող են նոր ուղի նախանշել և այդ քաղաքական գիծը իրականացնել։ Նախաձեռնության մեջ ընդգրկված են Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Հայահավաք» նախաձեռնության անդամները, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի  ղեկավարներ Արշակ Զաքարյանն ու Տիգրան Չոբանյանը, սահմանադրագետ, համալսարանում ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, որը բավականին աշխատանքներ է կատարել Արևմտյան Հայաստանում և գործարար Արտակ Թովմասյանը, որը ներկայացնում է իր հիմնադրամը  և ուզում է զբաղվել Հայաստանի խնդիրներով՝ հասկանալով, որ այն տնտեսական ծանրագույն վիճակում է։ Ընդգրված են նաև բազմաթիվ մտավորականներ, «Ի պաշտպանություն Արցախի» կազմկոմիտեն, որը պայքարում է վերադարձնելու տարածքային ամբողջականությունը։ Մարդիկ, որոնք չեն գնում այսինչի, այնինչի հետևից, պետք է գան գաղափարի հետևից և դրա համար է, որ ասում ենք՝ «Երրորդ ուժ»-ն իր հետ բերելու է գաղափարախոսություն։ Մենք որևէ ցանկություն չունենք պառակտելու, հակասություն առաջացնելու ընդդիմության շրջանում։ Մենք միասնական ենք այն ուժերի հետ, որոնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը և սրանցից ազատվելուց հետո գնանք մեր ուրույն ճանապարհով, որը նախանշել ենք»,- ասաց նա։ 

Սարգսյանի գնահատմամբ՝ Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը թոթափելու ուղին պետությունը զավթած իշխանությունից օր առաջ ազատելու և ժամանակավոր կառավարության ստեղծումն է․ «Բանակը ևս դեմ է դուրս եկել նրանց և հույսը միայն ոստիկանության վրա դնելը շատ արագ փլուզվելու է։ Այդպիսի իշխանությունը երկար կյանք ունենալ չի կարող։ ԶՈՒ-երի հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ նրանք պատասխանատու են ոչ միայն սահմանի, այլև ներքին անվտանգության համար։  Բանակը սահմանադրորեն ոչ թե չպետք է միջամտի քաղաքական պրոցեսներին, այլ հակառակը պետք է զբաղվի պետության պահպանմամբ ու գոյատևմամբ։ Այստեղ պետության խնդիրն է՝ կամ մենք կորցնում ենք պետականությունը, բայց այդ դեպքում ո՞ւմ ենք մեղադրելու, կամ հասկանալով, որ այն վտանգված է՝ բոլոր հնարավոր միջոցները պետք է իրականացնենք պետականությունը պահպանելու համար։ Հետևաբար, եթե տեսնում ենք, որ վաղը ավելի վատ երևույթներ են ի հայտ գալու, ապա պետք է կանխել»,- նշեց նա։ 

Որպես նոր ձևավորված «Երրորդ ուժ»-ի կարևորագույն դեմքերից մեկը՝ Սարգսյանը գտնում է, որ նոր ուժի հաղթաթուղթը հայահավաքության, ամբողջ ներուժի, բոլոր կարողությունների հավաքագրումն է․ «Մեր թշնամիները միշտ վախեցել են մեր միասնությունից և փորձել են պառակտել, որպեսզի Սփյուռքից հրաժարվենք։ Երբ հավաքվենք, ներկայացնենք ծրագրային դրույթներ՝ հավատացնում եմ, որ հայության լավագույն հատվածը կմիավորենք։ Սա գլխավոր հարցն է, որը պետք է իրականացնենք, ինչը կբերի ժամանակակից համակարգ ձևավորելուն։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք առաջիկա հանրահավաքի ժամանակ կներկայացնենք»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ թեև վաղ է ընտրություններին գնալու ձևաչափի մասին խոսելու համար, սակայն նշեց՝ ձևավորված խորհուրդը առաջիկայում այդ հարցը կքննարկի և կորոշենք՝ ինչպես գնալ ընտրությունների․ «Այո, ազգի էլիտան Նիկոլ Փաշինյանին դեմ է, և հենց այդ հատվածը կորոշի՝ ինչպես, ինչ կարգախոսով, ինչ հարցադրումով կգնանք ընտրությունների»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в АрменииПресс-секретарь Никола Пашиняна опровергла заявления, приписываемые премьер- министруApple удвоит минимальный объём памяти iPhone 16 Pro
Самое популярное