Ինձ մոտ համոզմունք կա, որ ՀՀ ԶՈւ-ը հասել է իր պահանջին․ Արթուր Ղազինյան
Հասարակություն«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Ինձ մոտ համոզմունք կա, որ ՀՀ ԶՈւ-ը հասել են իրենց պահանջին, ինչի մասին մենք կիմանանք երկու օրից։
Օնիկ Գասպարյանը զիջել է միայն մեկ հարցում. դավաճանից մի քանի օր ավելի շուտ հեռացավ։
Հ.Գ. Երեկ Գլխավոր շտաբում տեղի ունեցածը բեմադրություն էր, ռիտուալ` ռազմական և քաղաքական իշխանության միջև ծագած հակամարտությունն այլևս լուծված լինելու մասին։
Հ.Հ.Գ. Խնդրում եմ վստահել ՀՀ Զինված ուժերին և նրա մասին խոսել միայն հարգանքով»,-գրել է Ղազինյանը և հավելել #քիչ_մնաց հեշթեգը։