«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ իշխանություն վերցնելու նպատակով․ Անի Սամսոնյան
ՔաղաքականԻշխանությունը իր վախերը պրոյեկտում է ընդդիմադիր խմբակցությունների և ուժերի վրա, այն վախը, որ վարչապետը կարող է հրաժարական տալ և, իր մեծամասնությունը այստեղ կարող է պատահաբար մեկ այլ անձի ընտրել որպես վարչապետ՝ այդ վախը իշխանությունը չի կարողանում իր մեջ հաղթահարել, բայց հասկանում եք դա մեր խնդիրը չէ, դա իրենց խնդիրն է՝ իրենք էլ թող լուծեն։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Եթե արտահերթ խորհրադարանական ընտրություններ լինեն, «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է և մասնակցելու է իշխանությունը վերցնելու նպատակով, ինչպես նորմալ քաղաքական ուժերը»,-ասաց Անի Սամսոնյանը։