Մբապպեն գերազանցել է Մեսսիի՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդը
Sport«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն գերազանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում, ասվում է Opta-ի վիճակագրության մեջ:
Չորեքշաբթի օրը Մբապպեն առանձնացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, և 22 տարեկան, 80 օրեկան հասակում դարձավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որը 25 գոլ է խփել մրցաշարում: Մեսսին Չեմպիոնների լիգայում նույնքան գոլ խփել է 22 տարեկան, 286 օրեկան հասակում: