«Ինչո՞ւ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ պատերազմում պարտություն կրած ՊՆ նախարարը». Ռուբեն Մխիթարյանը՝ ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատելու մասին
ԲլոգոսֆերաՊրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՄԻՊ ֆինանսավորումը կրճատելու մասին լուրին։
«ՄԻՊ-ի ֆինանսավորումը ուզում են կրճատել՝ բյուջեում «քիչ փող ունենալու» պատճառաբանությամբ:
Հարցեր.
- Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ պատերազմում պարտություն կրած ՊՆ նախարարը:
- Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ առողջապահության հետ կապ չունեցող և որպես փոխնախարար համավարակի դեմ պայքարը տապալած Առողջապահության նախարարը:
- Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ բարձր տեխնոլոգիաներում 0 ձեռքբերում գրանցած ԲՏ նախարարը:
- Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ տնտեսական խորը անդունդ մեզ գլորած և 0-ական ներդրումներ ապահովող էկոնոմիկայի նախարարը:
ԵՒ այսպես շարունակ: Դուք սրիկա եք, պարոնայք: Ամեն ինչից զատ դուք ու մենեջմենթը, առավել ևս՝ կրիզիս մենեջմենթը իրար հետ նույնքան կապ ունեք, որքան մարմնավաճառը եւ կուսաթաղանթը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։
ՄԻՊ-ի ֆինանսավորումը ուզում են կրճատել՝ բյուջեում «քիչ փող ունենալու» պատճառաբանությամբ: ՀարցԵՐ. 1. Ինչու՞ է 1.500.000...
Posted by Ruben Mkhitaryan on 2021 թ. մարտի 11, հինգշաբթի