Գանձասարի գանձերը Երևանի Մատենադարանում են․ 3 ամսից կվերադարձվեն Արցախ
ԱրցախԳանձասարի գանձերը Երևանի Մատենադարանում են։ Պատերազմի օրերին բացառիկ ձեռագրերն ու գրքերը դուրս են բերվել անվտանգության համար։ Երևանը արցախյան ձեռագրական արվեստի ցուցանմուշների ժամանակավոր հասցեն է. մտադիր են 3 ամսից վերադարձնել Գանձասար։ Իսկ մինչև այդ մատենագրական ժառանգությունն այստեղ ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել։