Ռոբերտ Դաունի կրտսերը և Ադամ Սենդլերը առաջադրվել են «Ոսկե ազնվամորի» մրցանակին` որպես տարվա ամենավատ դերասաններ
Leisure«365 օր» և «Դոկտոր Դուլիտլի զարմանահրաշ ճանապարհորդությունը» ֆիլմերը առաջադրվել են Razzies-ի մրցանակի՝ որպես տարվա ամենավատ ֆիլմեր, իսկ դերասաններ Ռոբերտ Դաունի-կրտսերը և Ադամ Սենդլերը` տարվա ամենավատ դերասաններ:
«Ոսկե ազնվամորին» շնորհվում է ինը անվանակարգերում`դերասանական, ռեժիսորական, սցենարական, ռեմեյքի և տարվա «վատագույն» ֆիլմերի համար:
Ըստ մրցանակի YouTube- ի ալիքում հայտարարված անվանակարգերի՝ այս տարվա «Ֆանտազիայի կղզին», «Երաժշտությունը» և «Բացարձակ ապացույց» ֆիլմերը կինոնկարների մրցաշրջանում ներկայացված են նաև «Տարվա վատագույն ֆիլմ» կոչման համար: Բացի Դաունի-կրտսերից («Դոկտոր Դոլիտլի զարմանահրաշ ճանապարհորդությունը») և Սենդլերից («Հուբիի Հելոուինը»)՝ «Ոսկե ազնվամորի» մրցանակի այս տարվա ամենավատ դերասանի հավակնորդների թվում են Միշել Մորոն («365 օր»), Մայք Լինդելը («Բացարձակ ապացույց») և Դեյվիդ Սփեյդը («Սխալ աղջիկ»),
Էն Հեթուեյը («Վերջին բանը, որ նա ուզում էր»), Քեթի Հոլմսը («Տիկնիկ 2. Բրամս»), Քեյթ Հադսոնը («Երաժշտություն»), Լորեն Լապկուսը («Սխալ աղջիկ») և Աննա Մարիա Սիկլուցկը («365 օր»):