Վո՜ւյ, ամա՛ն, հասե՜ք, «Դոլմաման» քանդում են․ պարոն Ժիրայր, հիշում եմ հրճվանքդ նիկոլիզմով․ քննարկումներ համացանցում՝ «Դոլմամայի» սկանդալի շուրջ
Հասարակություն«Դոլմամա» ռեստորանի շենքը քանդելու սկանդալի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Բանն այն է, որ հարկադիր ծառայությունը 15 օր ժամանակ է տվել «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանին տարածքն ազատելու համար, սակայն ինչպես վերջինս է նշում՝ չի պատրաստվում իր սեփականությունը տալ որևէ մեկին։
«Դոլմամա» ռեստորանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին համացանցում կարելի է հանդիպել տարատեսակ և իրարամերժ մեկնաբանությունների։ Ոմանք հանդես են գալիս ի պաշտպանություն «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջ՝ նշելով, որ ««Դոլմամա»-ն միայն ռեստորան չէ, այն Երևանն է, Երևանի մշակույթը և այդ արժեքը ոչ մի ԱՊՕՐԻՆԻ գերակա շահ փոխել չի կարող, «Դոլմամա»-ն սիրված ու լեգենդար անկյուն է, որի համար մարդիկ գալիս են մեր քաղաք ու սիրահարվում մեզ ու մեր մշակույթին»։
Ոմանք էլ քննադատում են Ավանյանին՝ հիշեցնելով 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ժիրայր Ավանյանի իշխանամետ գրառումները։ Ավելին՝ պատերազմի օրերին հորդորում էր Փաշինյանին չզանգել Պուտինին՝ պատերազմը դադարեցնելու համար, այլ սպասել՝ մինչև վերջինս կզանգի իրեն։
Ավանյանի մասին շատ կոշտ է արտահայտվել, հատկապես, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ նրան մեղադրելով նիկոլիզմի մեջ և Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին իշխանության բերելու հարցում։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 11-ին, Ժիրայր Ավանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր․ «Դոլմաս կծեցին, հարկադիրով են գալու արդեն»,- գրել էր նա՝ իր ակնհայտ հիասթափությունն արտահայտելով պետական կառույցների նկատմամբ։
Ստորև ներկայացնում ենք քաղվածք համացանցում «Դոլմամա» ռեստորանի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ քննարկումներից