Ահաբեկիչները Միջերկրական ծովում հարձակում են գործել իրանական նավի վրա
ԻրանԻրանական «Շահրեկորդ» նավը, որը Հանրապետությունից Եվրոպա Էր ուղեւորվում, վնասվել է ահաբեկչական հարձակման հետեւանքով: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավագնացական ընկերությանը։
Նշվում է, որ նավի վրա պայթուցիկ սարք է եղել, որի գործարկումից հետո հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է, ոչ ոք չի տուժել։
Գործակալության տեղեկություններով՝ նավն այս պահին շարունակում է նախանշված երթուղով հետեւել: