ՀՀ տարածքում ոչ մի նոր սահմանափակում չի նախատեսվում. Ալեն Սիմոնյան
BlogosphereԱմսի 15-ից ՀՀ տարածքում ոչ մի նոր սահմանափակում չի նախատեսվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ տարածվող տեղեկությունը հերթական սուտն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս տեղեկությունը հերքել էր ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը»,- ասված էր նախարարության տարածած հայտարարության մեջ: