Կամ թատրոն է ներկայացնում, կամ էլ հազարավոր ոստիկանների հավաքում է, որպեսզի տեղափոխվի ԱԳՆ․ Գեղամ Մանուկյան
ՀասարակությունԱսում են՝ «Գող, սիրտը՝ դող», հիմա ուղղակի մի դրվագի համար կառավարության շենքից ԱԳ նախարարություն Նիկոլ Փաշինյանի գալու համար հազարավոր ոստիկաններ ամբողջ թաղամասը շրջափակել են։ Այսօր՝ մարտի 13-ին, ԱԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
«Նիկոլ Փաշինայնը Հայաստանում տեղ չունի նա վախկոտ է և վախենում է ազատ տեղաշարժվելիս և մարզերիից ոստիկաններ է բերել, որպեսզի կարողանա ընդամենը 200 մետր քայլի, ինչպես մի անգամ կառավարության մոտ եղավ և ամեն տեղ։ Կամ թատրոն է ներկայացնում, կամ էլ այսպես հազարավոր ոստիկանների հավաքում է, որպեսզի տեղափոխվի ԱԳ նախարարություն»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
«Թող հանդիպեն, թող հանդիպեն, երևի սցենարը փոխեն, չստացվեց էս անգամ շոուն, չստացվեց էն ինչ սրիկայաբար նա կազմակերպեց ուղղակի քաղաքակնությունից հեռու Հայաստանի ԶՈՒ բարձրագույն հրամանատարության կազմի մասնակցությամբ, որոնք ամեն մեկը շատ ավելի ատելությամբ էին լցված, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետև հասկանում էին, որ իրենց կերտած, ստեղծած շատ ավելի ամուր զինված ուժերին ինչ հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։