ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության արդյունքները. Թարմացվող Ծեծկռտուք` ընտրատեղամասում. ՔՈ առաջնորդ Սուրեն Սահակյանը բերման է ենթարկվել ՊՆ-ն մեր զինվորների կամարտահայտությունը փորձել է մատաղ անել ներքին թուրքին. Հայկ Մամիջանյան «Իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել». Իոաննիսյանը՝ 9/21 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի մասին Նոր տվյալներ ընտրատեղամասերից Հոսանքազրկումները համընկնումներ չեն․ իշխանությունները փորձում են հասնել իրենց ուզած արդյունքին. Հայկ Մամիջանյան Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ. ՔԿ Մի ամբողջ պատերազմ ղեկավարեց հայ զինվորը, երկիրն էլ կարող է հենց ինքը ղեկավարել»․ քաղաքացին ընտրելու փոխարեն՝ նամակ է գրել 36-20 ընտրատեղամասում տեղի է ունեցել 3-րդ համարի քվեաթերթիկների թաքուն ավելացում ընտրաթերթիկների տրցակի մեջ. Yerkir.am Հրապարակվել են էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները 

ՀՀ-ում կարտոֆիլի սերմնաբուծությունը հնարավորություն կտա այն արտահանել ՌԴ և ԵԱՏՄ երկրներ

Հասարակություն

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հանդիպման օրակարգում ընդգրկված էր գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարային թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության, խաղողագործության ու գինեգործության և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի այցը ՌԴ՝ Սերգեյ Լևինը կարևորել է Արման Խոջոյանի հետ հանդիպումը և նշել, որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և փոխգործակցության ինտենսիվ զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետության կողմից տնտեսվարողներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թ․ կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թ․ աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար: Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։ Այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել և կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։

Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։

Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է նաև կարտոֆիլի սերմնաբուծությունը և ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության և հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլև իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։

Զրուցակիցները քննարկել են հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաև այս բնագավառում վրացական և մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ և նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։

Քննարկված թեմաների թվում էր նաև երկկողմ համագործակցությունը խաղողագործության և գինեգործության ոլորտներում, որոնցում Հայաստանն ունի բավական մեծ փորձ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներդրված ուսումնական համակարգը հնարավորություն է տալիս, որ արտերկրի ուսանողները նույնպես Հայաստանում կարողանան վերապատրաստվել։

Երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման ու առաջմղման և առևտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար ռուսական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի և Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ։

Քննարկվել են նաև գիտական ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք արդեն իսկ իրականացվում են հայ և ռուս գործարար շրջանակների միջև։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համատեղ նախաձեռնությունների և պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։

Արծարծվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հողերի արդյունավետ օգտագործման հարցը։ Ռուսաստանն այսօր բավական խիստ է մոտենում հողերի ոչ արդյունավետ օգտագործմանը և առաջիկայում նախատեսում է ավելի խստացնել իր մոտեցումները՝ նպաստելով հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ հողերի արդյունավետ օգտագործումը նաև ՀՀ կառավարության առաջնային խնդիրների շարքում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով ուսումնասիրել ռուսական փորձը և Հայաստանում հողային բարեփոխումներ իրականացնելիս ակտիվորեն համագործակցել ռուս գործընկերների հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաև գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու այս ուղղությամբ փոխգործակցության լայն հնարավորությունները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության արդյունքները. Թարմացվող Էլ ի՞նչ չարիք պիտի բերի իշխանությունն իր ժողովրդի գլխին, որ վերջնականապես մերժվի. Արսեն Ջուլֆալակյան Հրապարակվել են Աջափնյակի 6/18 ընտրատեղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը (տեսանյութ)Քվեարկության նախնական արդյունքները 106 ընտրատեղամասերից՝ ըստ Shantnews.am-ի Ծեծկռտուք` ընտրատեղամասում. ՔՈ առաջնորդ Սուրեն Սահակյանը բերման է ենթարկվել «Հավատում եմ ունենալու ենք հզոր հայրենիք»․ Սենոր Հասրաթյան ՊՆ-ն մեր զինվորների կամարտահայտությունը փորձել է մատաղ անել ներքին թուրքին. Հայկ Մամիջանյան «Իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել». Իոաննիսյանը՝ 9/21 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի մասին Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ Նոր տվյալներ ընտրատեղամասերից Հոսանքազրկումները համընկնումներ չեն․ իշխանությունները փորձում են հասնել իրենց ուզած արդյունքին. Հայկ Մամիջանյան Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ. ՔԿՄի ամբողջ պատերազմ ղեկավարեց հայ զինվորը, երկիրն էլ կարող է հենց ինքը ղեկավարել»․ քաղաքացին ընտրելու փոխարեն՝ նամակ է գրել36-20 ընտրատեղամասում տեղի է ունեցել 3-րդ համարի քվեաթերթիկների թաքուն ավելացում ընտրաթերթիկների տրցակի մեջ. Yerkir.am Ծովակում երկու քվեաթերթիկ դուրս եկավ մեկ ծրարից․ վավեր համարվեց ՔՊ-ինը (տեսանյութ)Հրապարակվել են էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները Սյունիքում ամփոփվել են 34 գյուղից ստացված քվեարկության տվյալները«Եթե մինչ այս պահը եղած պաշտոնական թվերը ճիշտ են, ապա կապիտուլյանտը պարտված է»․ Էդգար Էլբակյան ՀՀ-ի մի շարք մարզերում հոսանքազրկումներ են․ քաղաքացիները ահազանգում ենՄասիսի Նիզամի գյուղում առաջատարը «Պատիվ ունեմ» դաշինքն է Քվեարկության արդյունքները հայտնի են Ալավերդու մի քանի բնակավայրերում Քվեարկությանը մասնակցել է ՔԿՀ-ներում ընտրության իրավունք ունեցող 812 անձ 9/59 տեղամասում քվեատուփը դեռ բացված չէ․ «Հրապարակ» Նախնական արդյունքներ ընտրատեղամասերից. թարմացվողԻնչպես է Դանիել Իոաննիսյանը պոկում քվեատուփի կնիքը (տեսանյութ) «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն Ամենաշատ խախտումները Երևանում են եղել. որտեղ ինչ խախտումներ են հայտնաբերվելԱրձանագրված 141 դեպքից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47–ին․ փոխոստիկանապետExit-poll․ ՔՊ-ի պատվիրած exit-poll-ի արդյունքներով ՔՊ-ն հավաքել է 50.2%, իսկ Քոչարյանը՝ 15.7% Եզդիական Կանչ գյուղում ՔՊ-ն 84% ձայն ստացավ. Ռուստամ ԲաքոյանԱրտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. Տիգրան ՄուկուչյանԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները ՄԻՊ իրազեկող հայտարարությունը ենթարկվել է շահարկումների. պարզաբանում ԱԱԾ-ն որոշել է խուզարկել Մասիսի քաղաքապետի առանձնասենյակը և բնակարանը. փաստաբան 20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ Դանիել Իոաննիսյանին բերետավորները դուրս բերեցին ընտրատեղամասից (տեսանյութ) Արդյունքների նախնական ամփոփումը կսկսվի կեսգիշերին. ԿԸՀ նախագահ Ընտրություների անմիջապես ավարտից հետո կոշտ ու դաժան փողոցային պայքար է սպասվում. Արշավիր Ղարամյան9/21 տեղամասում լարված իրավիճակ է. այդտեղ է նաև Դանիել Իոաննիսյանը (տեսանյութ) Նիկոլն ու իրանցքայլականները իսկապես «կյանքի ու մահու» կռիվ տվեցին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Որոշ տվյալներ արդեն հայտնի են. Hraparak.amՀայկ Սարգսյանի կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելը «Անկախ դիտորդը» խախտում չի համարվում ԱՊՀ դիտորդները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրել ՔՊ-ականների կողմից կնիքը տուն տանելու դեպքերից «Անկախ դիտորդը» միայն մեկն է արձանագրել Կրակոցներ ընտրատեղամասում, կան վիրավորներ. ՔԿ Ժամը 17.00-ից սկսած համատարած կերպով մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ. Արփինե Հովհաննիսյան «Հայաստան» դաշինք՝ 41%, ՔՊ` 21%. Գաբրելյանովը հրապարակել է ռուսական էքզիթփոլերի արդյունքները ՈՒՂԻՂ. Ձայների հաշվարկ 1/19 ընտրատեղամասում Գավառի 19/22 ընտրատեղամասում քվեաթերթիկները բաժանող անդամը սեղանի վրա մեծ 3 նշումն է արել (տեսանյութ)
Ամենադիտված