Երևանում թալանել են «Պարտեզ» ռեստորանային համալիրը. տնօրենի աշխատասենյակից գողացել են 10 000 դոլար
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժին Երևանի բնակիչ, 64-ամյա Ռոբերտ Սիմոնյանի ահազանգի փաստով։
Կայքի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա մարտի 7-ի ժամը 16։00-ից մինչև մարտի 9-ը ընկած ժամանակահատվածում բանալիով բացել են Դավիթ Բեկի փողոցում գործող իրեն պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի դուռը, ապա մտել այնտեղ և իր աշխատասենյակից հափշտակել խոշոր չափի գումար։
Նշված վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Կայքի տեղեկություններով՝ Ռ. Սիմոնյանը, ով նշված ռեստորանային համալիրի տնօրենն է, հայտնել է նաև, որ գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար և հայտնել է նաև ենթադրյալ կասկածյալի անունը։ Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։