Սյունիքի մարզի Մուծք գյուղում անասնագոմի տանիք է փլուզվել
ОбществоՍյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 14-ին, ժամը 11:45-ին ահազանգ է ստացել, որ Մուծք գյուղում գտնվող անասնագոմերից մեկի տանիքը փլուզվել է, ներսում խոշոր եղջերավոր կենդանիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է անասնագոմի տանիքի (630 քմ) ծածկի մոտ 135 քմ հատվածը․ տուժած խոշոր եղջերավոր կենդանիներ չկան։