Վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցի հետ զրուցել ենք նրա անցած ճանապարհից. Մարուքյան
ԲլոգոսֆերաԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` կից նշելով.
«Այսօր այցելել եմ «Հայֆիլմ»-ի վաստակավոր կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ 90-ամյա Լևոն Աթոյանցին։
Զրուցել ենք նրա անցած ճանապարհից, նրա կողմից նկարահանված բոլորիս հայտնի ֆիլմերի պատմությունից։
Չափազանց տպավորված եմ պարոն Աթոյանցի վաստակով։
Աթոյանցը որպես կինոօպերատոր և օպերատոր-բեմադրիչ մասնակցել է «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Քաոս», «001 աքսորականը», «Խոշոր շահում», «Վառված լապտեր», «Որտե՞ղ էիր», «Աղետ» և այլ հայտնի ֆիլմերի ստեղծմանը»։