«Հոֆենհայմ»-ը պարտվել է. Ադամյանը մասնակցել է խաղին
СпортԳերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը արտագնա խաղում մրցել է «Շտուտգարդ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերը` «Շտուտգարդ»-ի ֆուտբոլիստները, երկու անպատասխան գնդակ են ուղարկել «Հոֆենհայմ»-ի դարպասը: Նախ ինքնագոլ է խփել Կասիմը, իսկ երկրորդ կեսում աչքի է ընկել Կալաձիչը: «Շտուտգարդ»- «Հոֆենհայմ»` 2:0:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Հոֆենհայմ»-ն այժմ 11-րդն է և ունի 30 միավոր: Առաջատարը «Բավարիա»-ն է 58 միավորով: