Եթե պատերազմ լինի՝ պետությունը, բնականաբար, քայլեր կձեռնարկի. ՊՆ փոխնախարար
ՏեսանյութերՊատերազմ է եղել և պատերազմի հետևանքով որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել։ Այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
«Զորավարժությունների մասին համապատսխան հայտարարություն եղել է․ դրանք սկսվելու են մարտի 16-ից, յուրաքանչյուր զորավարաժություն ունի իր հստակ նպատակը՝ անվտանգության, պաշտպանունակության, իր ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման և այլնի հստակեցումն է։ Կարող եմ նշել, որ այս պահին էլ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և խուճապային տրամադրություններ ստեղծելը, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակի մարտունակության ամրապնդմանը։
Այս պահին նոր պատերազմի մասին որևէ մեկը հստակ չի կարող խոսել, ըստ իս, եթե նման խնդիր լինի բնականաբար պետությունը ամեն քայլ կձեռնարկի, բայց, դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը, ամեն պահ՝ պետք է պատրաստ լինել նոր պատերազմի»,- ասաց ՊՆ փոխնախարարը