Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ Թանկյան Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ) 

Արցախում նախատեսում են դյուրացնել զենք կրելու ընթացակարգերը

Արցախ

Արցախի արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծ:

Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան,  որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք: Նախագծով նախատեսվող լրացումը նպատակ ունի որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահել նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին, որոնք իրենց ամբողջ ծառայության ընթացքում շուրջ երկու տարի առնչվել են զենքի հետ, օգտագործել այն և գիտեն դրա հետ վարման կանոնները: Կատարվող լրացման արդյունքում որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք կվերապահվի նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին:

Նախագծի հեղինակները հիմնավորումներում նշում են նաև, որ 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և արդյունքում կնքված եռակողմ հայտարարության հետևանքով Արցախի Հանրապետության բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ բնակավայրեր: Գտնվելով դեռևս չկարգավորված հակամարտության մեջ և պատերազմի ամենօրյա վտանգի ներքո՝ խիստ անհրաժեշտ է, որպեսզի Արցախի Հանրապետությունում քաղաքացիները ունենան ինքնապաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու հնարավորություն:

Օրենքում փոփոխությունները պայմանավորված են վերոնշյալ անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու քաղաքացիների ինքնապաշտպանության միջոցների շրջանակները, առավել լայն շրջանակներին հասանելի դարձնելու զենք կրելու թույլտվությունը և դյուրացնելու դրա հետ կապված ընթացակարգերը:

«Զենքի մասին» գործող օրենքը որոշակի սահմանափակումներ է սահմանում հասարակության ստվար զանգվածի համար որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու հարցում, մասնավորապես որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար սահմանվում է ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունենալու պահանջը:

Օրենքի այս պահանջը չի համապատասխանում հետպատերազմյան իրողություններին ու հանրային կարիքներին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը օրենքով իրավասություն ունենա սահմանելու ոչ միայն հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, այլ նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը:

Նախագծով առաջարկվում է նաև վերացնել զենքում տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ) կիրառելու պահանջը՝ հաշվի առնելով, որ այն գործնականում չի կիրառվում: Առաջարկվում է նաև գործող օրենքում սահմանված երեք ակոսափող զենք ձեռք բերելու փոխարեն քաղաքացիներին թույլատրել ձեռք բերել առավելագույնը հինգ միավոր որսորդական ակոսափող զենք: Նախագծով առաջարկվում է սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիների համար զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնել ոչ միայն Արցախի  ոստիկանությունում, այլ  ոստիկանությունում կամ Արցախի կառավարության լիազորած կազմակերպություններում՝ ԱՀ ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, քանի որ զենքերը հիմնականում ձեռք են բերվում մասնավոր կազմակերպություններից, և նպատակահարմար է, որպեսզի այդ կազմակերպությունները ևս արտոնագրվեն՝ ստուգում իրականացնելու տվյալ զենքի հետ վարվելու կանոնների իմացության վերաբերյալ:

Օրենքի ընդունման պարագայում ակնկալվում է ԱՀ քաղաքացիների անվտանգության և ինքնապաշտպանության մակարդակի բարձրացում, զենքի հետ վարվելու կանոնների իմացության կատարելագործում և Կառավարության կողմից հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենք կրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվության հստակ սահմանում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ)
Ամենադիտված